2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերամշակված տարբերակը, ի տարբերություն նախկինում ներկայացվածի, հաշվի առնելով խորհրդարանականների առաջարկությամբ ներառված փոփոխությունները, նախատեսում է ծախսերի ավելացում:1 տրիլիոն 642 միլիարդ դրամի փոխարեն բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 648 մլրդ դրամ: Նոյեմբերի 21-ին այս մասին 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նախարարի պաշտոնակատարի տարբերությունը կազմել է 5,9 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, Ջանջուղազյանը նշեց, որ ավելացել են նաև ոստիկանության ծախսերը և կկազմեն 2,5 մլրդ դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը