Վեց ամիսների տվյալներով իշխանությունները տնտեսական ոլորտում խոստացված արդյունքների կատարումը չեն ապահովել: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, իներցիոն տնտեսության մասին հայտարարությունները, իսկ առավել եւս՝ հեղափոխական թռիչքի մասին՝ անհիմն են:
«2017-ին գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, 2018-ին կանխատեսվում է 6.5 տոկոս աճ, իսկ 2019-ին՝ ընդամենը 4.9 տոկոս:
Սպասվում է, որ կապիտալների ներդրումների ոլորտում 2018-ին աճը կկազմի 32.7 տոկոս, մինչդեռ առաջին կիսամյակում այդ թիվը կազմել էր 76.1 տոկոս: 2019-ին աճը կկազմի 6.1 տոկոս: 2018-ի առաջին կիսամյակում մասնավոր ներդրումների աճը կկազմել է 86.9 տոկոս, 2018-ին սպասվում է 52 տոկոսի աճ, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 3 տոկոս: Սա նշանակում է, որ գործ ունենք ակնհայտ հետընթացի հետ», - ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը