Վերջին շրջանում տնտեսության արձանագրած անկումային ցուցանիշները կրկին արթնացրեցին խոսակցություններն այն մասին, թե ինչ պետք է անել առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար: Թեմայից անմասն չմնաց նաև գործող իշխանությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մակարդակով. նախ, քննադատելով նախկին ժամանակահատվածի աճը՝ այն համարելով ընդերքը քանդել-ծախելու շնորհիվ ապահովված աճ, այնուհետև իրավիճակի մեղքը բաժին հասավ 800 հազար գործազուրկներին: Հնչեցին տարբեր մասնագիտական կարծիքներ, առաջարկություններ, իսկ ոմանք էլ առաջիկա ժամանակահատվածի համար ունեն ավելի վատ կանխատեսումներ, գրում է 168․am-ը։
Մի կողմ թողնելով տարբեր տեսակետները, պետք է արձանագրենք, որ տնտեսությունը կանգնել է մի պատնեշի առջև, որը խանգարում է տնտեսության կայուն զարգացում ապահովելուն: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելով՝այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տնտեսությունը կարծես շնչահեղձ է լինում, չկա նախկին լավ «մարզավիճակը», որը հնարավորություն էր տալիս արագ հաղթահարել տնտեսական վազքուղին:
Սա հնարավորություն է տալիս ենթադրել, որ տնտեսության մեջ ինչ-որ առանցքային խնդիր կա, առանց որի լուծման՝ տնտեսության կայուն զարգացում և, առավել ևս՝ տնտեսական թռիչք անհնար է արձանագրել: Սա հասկանում են բոլորը, այդ թվում՝ նաև ներկայիս և նախկին իշխանությունները: Բանն այն է, որ երկրի տնտեսության զարգացման համար կան առանցքային մի քանի մոդելներ:
պետք է արձանագրենք, որ վերոնշյալ երկու մոդելներն էլ այժմ անաշխատունակ են, ինչը պայմանավորված է մեր տնտեսության առանձնահատկություններով և տնտեսաքաղաքական արդի պայմաններով, և եթե ուզում ենք առաջիկայում լուրջ տնտեսական զարգացումներ ապահովել, ապա պետք է տնտեսության մեջ հեղափոխական միջոցառումներ իրականացնենք:
Ի դեպ, հեղափոխական միջոցառումները բացարձակապես կապ չունեն քաղաքական հեղափոխության հետ, դրանք անհրաժեշտ էին անգամ առանց հեղափոխության, և հենց այս նպատակով էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել երկրի տնտեսական բլոկի ղեկավարի պաշտոնում: Բանն այն է, որ նախկին իշխանություններն էլ հասկանում էին, որ գործող տնտեսական մոդելը հնացած է, և այն նորոգելն այլևս անօգուտ է: Պետք է ստեղծել լրիվ նորը, այլ ոչ թե գնալ հնի կատարելագործման ճանապարհով: Այստեղ պետք է փաստենք նաև, որ Կարապետյանի կառավարությանը հաջողվում էր դա անել, որի վառ ապացույցը նախորդ տարվա և այս տարվա առաջին եռամսյակի բարձր տնտեսական աճն է: Եվս մի կարևոր հանգամանք. երբ այսօր բուռն կերպով քննադատում ենք հունիս-հուլիս ամիսների ծառայությունների ոլորտի բարձր աճերը՝ դրանք համարելով ոչ իրական, ապա պետք է հարց ուղղել՝ իսկ ո՞վ է ասում, որ դա Հայաստանի զարգացման նոր մոդելը չէ: Միգուցե հենց դա՞ պետք է հանդիսանա տնտեսության զարգացման լոկոմոտիվը և դառնա գերակա ոլորտ:
Ասվածը ենթադրում է, որ իշխանությունը չպետք է վախենա համարձակ փոփոխությունների գնալ, որովհետև դա է միակ ելքը: Հակառակ դեպքում՝ մեր տնտեսությունը շարունակելու է «սահել դանակի շեղբի վրայով», որտեղ ամեն պահի կարող է վնասվել և սայթաքել ցած:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը