14 11 2018

Աշխատողներն էլ են աղքատ. տնտեսագետ



Առաջնային պետք է լինեն ոչ թե բյուջեի հնարավորությունները, այլ այն սոցիալական խնդիրները, որոնք լուծելու համար պետությունը պետք է ստանձնի պարտավորություն։ Եթե խնդիրները լուծելու այս պարտավորությունը կապում ենք պետական ֆինանսների կամ բյուջեի եկամուտների չափին, ապա մենք պարզապես ստորադասում ենք սոցիալական խնդիրների լուծումը ֆինանսական հնարավորություներին: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով նպաստից աշխատանքի անցնելու խթանմանը։

Ըստ նրա, Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ գործազրկությունը հատում է 45-50 տոկոսի շեմը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ