Արգենտինան և Արժույթի միջազգային հիմնադրամը պամանավորվել են վարկային փաթեթի չափերը հասցնել 57․1 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնել է ֆոնդի ղեկավար Քրիստինա Լագարդը Նյու Յորքում երկրի էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ասուլիսին, գրում է РИА Новости-ն։ Սա ամենախոշոր վարկային փաթեթն է պատմության մեջ։ Երկիրն այն կստանա առաջիկա երեք տարում։
Գումարի 15 մլրդ դոլարն արդեն փոխանցվել է: Սակայն ԱՄՀ-ն սահմանել է խիստ պայմաններ, որոնցից մեկի համաձայն՝ 2019 թվականին երկիրը պետք է զրոյական դեֆիցիտ ունենա:
Ինչպես հաղորդվում է, Արգենտինան ցանկանում էր ԱՄՀ-ից 50 մլրդ դոլար ստանալ՝ հարավամերիկյան երկրում ազգային արժույթի հետ կապված ճգնաժամով ու երկնիշ գնաճով պայմանավորված, բայց Արգենտինայի ֆինանսների նախարարի խոսքով՝ վերջին պահին Լագարդը որոշել է 7,1 մլրդ դոլարով բարձրացնել վարկային փաթեթի չափը:
«Նոր համաձայնությունը մեր երկրին թույլ կտա հետևում թողնել վերջին ամիսների ցնցումային վիճակը»,- հայտնել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը