Ազգային ժողովն ընդունեց 4 վարկային համաձայանարգրերը։ Այսպիսով, ՀՀ-ն ստանձնեց լրացուցիչ 152 մլն դոլար պարտավորություն:
ԱԺ-ն քվեարկեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ԼՀԿ-ն ձեռնպահ,«Իմ քայլը»՝ կողմ:
Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 23՝ դեմ, 14՝ ձեռնպահ հարաբերակցությամբ:
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ քվեարկեցին 70 պատգամավոր, 3 պատգամավոր էլ թողել էր իր կողմ ձայնը: Դեմ էր քվեարկել 22, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին ևս կողմ քվեարկեց 70 պատգամավոր, ևս 3 պատգամավոր իր կողմ ձայնն էր թողել: Այս նախագծին դեմ էր քվեարկել 22, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ էր քվեարկել 70 պատգամավոր, 3 հոգի էլ թողել էր իր կողմ ձայնը, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 14 պատգամավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը