ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
Նիստի ընթացքում պատգամավորներին կներկայացվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Խորհրդարանականները կքննարկեն նաև հանձնաժողովների նիստերում քննարկման չդրված, սակայն լիագումար նիստի օրակարգում ընդգրկված մի շարք օրենքի նախագծեր և օրենսդրական փաթեթներ:
Նոյեմբերի 18-ի հերթական նիստում նախատեսված է նաև ԱԺ պատգամավորների և կառավարության հարցուպատասխանը:
Նոյեմբերի 17-ին մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին հարցը:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը