Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պետությունից դեռևս չի ստացել 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների համար նախատեսված` կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Այս տեղեկությունը News.am–ի հետ զրույցում հաստատեցին Կենտրոնական դեպոզիտարիայից։
Խոսքը ՀՀ պետական բյուջեից նախատեսված կուտակային հատկացումների մասին է, որը 2018 թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ վճարման կազմում է 7,5 տոկոս։
Նշենք, որ ըստ ընթացակարգի, ՊԵԿ–ը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` պետությունից հատկացում կատարելու համար։ Կուտակային հատկացումներ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրավարը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, յուրաքանչյուր մասնակցի հաշվին է փոխանցում կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր։ Մենք քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, որ իրենց կուտակային հաշիվների չի երևում հուլիս–օգոստոսի փոխանցումները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզաբանեցին, որ նոր համակարգի ներդրման արդյունքում շահառուների հաշիվներին ուղղված պետական հատկացումների վերաբերյալ տվյալները չեն երևում։ Այնումենայնիվ, հարկային մարմինը չհստակեցրեց՝ ի վերջո իրենք փոխանցումը կատարել են, թե ոչ։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ–ից գրավոր պատասխանեցին.
«Ուժի մեջ մտնող փոփոխություններն իրականացվում են փուլային եղանակով՝ հաշվի առնելով ծրագրավորման և թեսթավորման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Առաջնահերթ իրականացվել է ծրագրային փոփոխություն եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներում` օգոստոսի 1–ից ապահովելով հաշվարկների պատշաճ ներկայացման հնարավորություն, իսկ համակարգի վերջնական ներդրումը իրականացվելու է 2018թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում՝ կուտակային հատկացումների փոխանցման մասով ստացված համապատասխան տեղեկատվությունը տրամադրելով մասնակիցների ռեեստր վարողին»,–հայտնեցին ՊԵԿ–ից՝ հավաստիացնելով, որ հոկտեմբերին համակարգի բոլոր շահառուներն իրենց անձնական էջերում կկարողանան տեսնել կուտակային հատկացումների ամբողջ տեղեկատվությունը:
«Այսինքն՝ մոտ 300 000 մասնակիցներ զրկվել են իրենց հուլիս և օգոստոս ամիսներին կուտակած գումարների տոկոսներից»,– նշեց նա։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը