27 08 2018

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը պաշտոնանկ է արվել

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը պաշտոնանկ է արվել

Իրանի Մեջլիսը կողմ է քվեարկել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի հրաժարականին։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al Mayadeen-ին։

Իրանի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը կարող է քվեարկության դնել կառավարության ցանկացած անդամի պաշտոնանկության հարցը: Եթե նախարարին այլևս չեն վաստահում, նախագահը երեք ամիսժամանակ ունի փոխարինող գտնելու համար:

Ավելի վաղ Իրանի պատգամավորները կողմ են արտահայտվել նաև աշխատանքի, սոցիալական ապահովության և կոոպերատիվների հարցերով նախարար Ալի Ռաբիյիի պաշտոնանկությանը։

Օգոստոսի սկզբին սև շուկայում իրանական ռիալի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է՝ հասնելով ռեկորդային մինչև 120 հազար դոլար մակարդակի։ Այս գործընթացները խթանել են ինֆլյացիայի աճին և սպառողական ապրանքների ու վառելիքի գնի բարձրացմանը։ Իրանի մի քանի քաղաքներում վատթարացող ֆինանսական իրավիճակի դեմ բողոքներ են սկսվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ