24 08 2018

«Շիրակ» օդանավակայանում 1.5 մլրդ դրամի ներդրումներ կարվեն

«Շիրակ» օդանավակայանում 1.5 մլրդ դրամի ներդրումներ կարվեն

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը: Ինչպես տեղեկացնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։

Կառամատույցը կհամապատասխանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։ Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ