Եվրոպական ընկերությունները գնալով ավելի են բախվում ԱՄՆ իրավական գործիքներին, որոնք փորձում են ցանկացած միջոցով պաշտպանել խոշորագույն համաշխարհային տնտեսության կարգավիճակը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով էներգետիկայի փորձագետ Նիկոլա Մազուչիի՝ Atlantico.fr-ին տված հարցազրույցին։
Նա նշում է, որ 2015 թվականին BNP Paribas-ը տուգանվել է 8․9 միլիարդ դոլարով, 2014 թվականին SNCF ընկերությունը ստիպված է եղել վճարել 60 միլիոն դոլար, իս Alstom-ը՝ 772 միլիոն։ Այս ընկերություններին համախմբում է երկու կարևոր գործոն․ նրանք ամերիկյան ընկերությունների հետ մրցակցում են տնտեսության տեխնոլոգիական ոլորտներում, ինչպես նաև իրենց գործունեությունն են ծավալում ԱՄՆ-ի տարածքում, ինչի պատճառով նրանք տուգանվում են առավել մեծ չափի տուգանքներով, քան ռուսական կամ չինական ընկերությունները։
Բացի այդ, ինչպես ասել է Մազուչին, ԱՄՆ օրենսդրությամբ կան մի շարք «արտատարածքային» ակտեր, ինչպիսին է 1996 թվականի դ'Ամատո-Քենեդիի օրենքը, և հենց այդ օրենքն է ամերիկյան իշխանություններին թույլ տալիս հեշտությամբ պատժել եվրոպական ընկերություններին։
Փորձագետը նաև առանձնացնում է ամերիկյան արժույթը և հետախուզությունը, որոնք ԱՄՆ-ին լավ օգնում են ցանկացած ձեռնարկության և երկրի վրա ճնշում գործադրելիս։ Դոլարի կուրսը կապված չէ ոսկու հետ, և դա ԱՄՆ-ին միջազգային տնտեսությունը ճնշելու լծակ է տալիս։ Նրանք կարող են պատժամիջոցներ սահմանել ցանկացած ձեռնարկության նկատմամբ այն երկրների հետ առևտրի համար, որոնք վտանգավոր են ԱՄՆ-ի համար, միայն այն հիմքով, որ նրանք առևտուրն իրականացնում են դոլարով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը