Եվրամիությունը սահմանափակել է Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը՝ կապված երկրում թռչնի գրիպի տարածման հետ: Այս մասին նշվում է անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության նյութերում:
Մասնավորապես, վարակը գրանցվել է Ռոստովի, Կուրսկի, Սամարայի, Պենզայի և Օրլովի շրջաններում: Գերատեսչության տվյալներով՝ այժմ Եվրամիություն թռչնամիս է հասցնում 18 ռուսական ձեռնարկություն:
Արգելքը վերաբերում է անմիջականորեն թռչնամիսին, դրանից պատրաստված կիսաֆաբրիկատներին, թռչնային արտադրանքին, որը ջերմային մշակման չի ենթարկվել, ինչպես նաև կենդանական ծագման այն ապրանքներին, որոնք պարունակում են նյութեր՝ ստացված թռչնի մսից:
Ավելի վաղ թռչնի գրպի պատճառով Ղազախստանն արգելել էր Ռուսաստանից 36 թռչնաֆաբրիկաների արտադրանքի ներմուծումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը