ՀՀ կառավարությունը հունիսի 28-ի նիստի ժամանակ մերժեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Հարսնաքար» ՍՊԸ-ի հայտը:
Գործադիրը մերժումը հիմնավորում է, որ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները (լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետաղական լեդ լուսարձակների համար և այլն) նախատեսված է օգտագործել ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար, ինչը չի համարվում Կառավարության գերակա ոլորտ:
Նշենք, որ «Հարսնաքար»-ը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը