Դատավորների բնակվարձի փոխհատուցում, վարչապետին 2 աշխատավայրի հատկացում, որոշման չեղարկում. Կառավարության նիստը
Հունիսի 28-ը կառավարության հերթական նիստի օրն է:
Օրակարգում ներառված էր 24 հարց, որից 13-ը չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի:
Գործադիրը՝
Ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
Փոփոխություններ արեց տարբեր տարիների որոշումներում:
Սահմանեց վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը:
Գույք ամրացրեց քննչական կոմիտեին:
Սահմանեց իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը:
Որոշեց կազմակերպել գնման գործընթաց:
Դադարեցրեց «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը:
Մերժեց ՀԱՐՍՆԱՔԱՐ ՍՊԸ-ին հարկային արտոնություն տալու առաջարկը:
Չղեարկեց նախորդ կառավարության որոշումներից:
Գործադիրի նիստն ու դրան հաջորդող ճեպազրույցներն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը