Վրաստանի պետական արտաքին պարտքը 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 298,278 մլն դոլար, հայտնում է Business Грузия-ն:
Հայաստանին Վրաստանի պետական պարտքը կազմել է 9 մլն 710 հազար դոլար, իսկ Ադրբեջանին՝ 8 մլն 495 հազար դոլար:
Ռուսաստանին Վրաստանի պետական պարտքը կազմում է 68 մլն 159 հազար դոլար, Թուրքիային՝ 16 մլն 281 հազար: Գերմանիային Վրաստանի պետական պարտքը կազմել է 297 976 մլն, Ճապոնիային՝ 222 668 մլն դոլար, Ֆրանսիային՝ 216 մլն 518 հազար դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը