04 04 2018

Վրաստանում տուրիզմը շարունակում է աճել հայաստանցիների հաշվին

Վրաստանում տուրիզմը շարունակում է աճել հայաստանցիների հաշվին

Հայերն ու ադրբեջանցիները գլխավորում են մարտ ամսին Վրաստան այցելած օտարերկրացիների ցուցակը: Այդ մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Համաձայն Грузия Online-ի՝ 2018 թվականի մարտին ամենաշատը Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 133 448, Հայաստանից՝ 109 371, Թուրքիայից՝ 100 721, Ռուսաստանից՝ 91 529, Իրանից՝ 58 828 մարդ: Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը մարտին ավելացել է մեկ երրորդով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր առմամբ, մեկ ամսում Վրաստան է այցելել 578 514 արտասահմանցի, ինչը 13,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված այցերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ