17 03 2018

Կաթնամթերքը, ձուն, մսամթերքը, խմիչքը դարձյալ թանկացել են

Կաթնամթերքը, ձուն, մսամթերքը, խմիչքը դարձյալ թանկացել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է 2018թ. փետրվար ամսվա սպառողական գների ինդեքսը:

Փետրվարին, հունվարի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկմամբ:

Սննդամթերքի գները նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով:

Դիտարկված 9 քաղաքներում 2018թ. փետրվարին, հունվարի համեմատ,  բանջարեղենի գները նվազել են 13.9-4.4%-ով: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 8.0%-ով:

2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, միրգը գրանցել է 0.6%, իսկ 2018թ. հունվարի համեմատ` 2.0% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում  ընթացիկ տարվա փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 7.2% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, գրանցվել է 14.1%, իսկ 2018թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 25.5%, իսկ 2018թ. հունվարի համեմատ` 0.9% գնաճ:

2018թ. փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.1% գնաճ, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի՝ 0.4% գնաճ:

Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ