Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Լոս Անջելեսում կայացած Միջազգային հարցերով խորհրդի միջոցառման ժամանակ խոսել կրկնակի հարկման մասին հայ-ամերիկյան նոր համաձայնագրի մասին:
Ի պատասխան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Արամ Համբարյանի հարցին՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ նման համաձայնագրերի նպատակն է այնպես անել, որ առևտրի և ներդրումների համար ոչ մի կրկնակի հարկում չլինի:
«Մենք ուզում ենք վստահ լինել, որ այլ երկրները մեր ընկերություններին արդարացի են հարկում, երբ նրանք այդ երկրներում բիզնես են անում, և հակառակը»,- համաձայն հանձնախմբի հաղորդագրության՝ ասել է ֆինանսների նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը