22 02 2025

Զինծառայող է մահացել հիվանդությունից

Զինծառայող է մահացել հիվանդությունից

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է  ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:

«Թե կոնկրետ ինչ հիվանդության հետևանքով, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասել է նա:

«Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,-հավելել է ՊՆ խոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ