Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ինչպես վերջերս ճշգրիտ նշվել էր՝ Ժողովրդավարական արժեքների մասին չպետք է պարզապես խոսել, այլ դրանցով պետք է իրապես ապրել: Ժողովրդավարական ամենակարևոր արժեքը՝ խոսքի ազատությունն է: Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված: Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում»: Փետրվարի 1-ին Արցախից գիտնական պարոն Ղարիբ Բաբայանն էր: Այսօր ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատւթյան նկատմամբ քրեադատավարական ակնհայտ անհիմն միջամտությունն է:
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում, սակայն դրա որոշակի կանխարգելում կարող է ապահովել այսօր Դատարանը: Տվյալ գործով ըստ հրապարակումների փաստացի իբրև «տուժող» են հանդիսանում բարձր պաշտոն զբացեղնող անձինք: Ամենից շատ քննադատության ենթարկված (այդ թվում հենց օրվա իշխանությունների կողմից նախկինում) դատավորներից է Մնացական Մարտիրոսյանը, և դրանք ԵՐԲԵՔ քրեական գործ չեն դարձել: Խոսքի ազատության միջազգային չափանիշը կրկին պետք է նշել. իրավաչափ են նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում: Հետևաբար քննադատությունը, նույնիսկ չափազանց կոշտ ձևով հանրային որևէ պաշտոնյայի նկատմամբ՝ քրեականացնելն աբսուրդ է և չի կարող առնչվել Սահմանադրությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ խոսքի ազատության հետ: Ցանկացած նման նպատակին ուղղված խափանման միջոց պետք է մերժվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը