Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց ԵՐԲԵՔ Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունն այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել։ Այս մասին Ֆեյսբուքի իրն էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս տարվա առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումները կազմել են մեր ընդհանուր արտահանումների ընդամենը 3,5%-ը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները դեպի Եվրոպա կրճատվել են առավել քան 3 անգամ»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը