Փաշինյանի կառավարությունը հերթական վարկն է վերցնում՝ 200 մլն դոլար։
Հավանությունը տրվեց օգոստոսի 15-ի նիստում։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև։ Վարկը կտրամադրվի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից, «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։
Հիմնավորման մեջ նշվում է․
«Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։
Ծրագրի մանրամասն նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:
Մանրամասն նախագիծը պատրաստ է և անցել է պարզ և պետական համալիր փորձաքննությունը (եզրակացություն No 297 առ 21.12.2022թ.)։ Պատրաստ են նաև «Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը» (ՀՕՏԾ) և ՇՄԱԳ-ը (եզրակացություն No ԲՓ 0010-22 առ 15.02.2022թ):
Նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով նախապատրաստվել է Խորհրդատուի պարտականությունների շրջանակի նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը