25 07 2024

Օրվա երկրորդ վարկը․ Փաշինյանի կառավարությունը ևս 100 մլն դոլար պարտք կանի

Օրվա երկրորդ վարկը․ Փաշինյանի կառավարությունը ևս 100 մլն դոլար պարտք կանի

Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում համաձայնություն կտա Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացմանը։

Համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝ պետական ​​պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ. փոխառության տարեկան ծրագիրը։

Համաձայն վերոնշյալի՝ 2024թ. ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 970.9 մլրդ դրամ, որի 67.6%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 32.4%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին։

Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան մոտ 400-450 մլն ԱՄՆ դոլար։

Հաշվի առնելով վերոգրյալը` Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (այուհետ՝ Հիմնադրամ) միջոցներից շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավումը համարվում է անհրաժեշտ։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ևս մեկ վարկային համաձայնագրի է հավանություն տրվում՝ 200 մլն դոլար արժողությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ