22 02 2024

Տեխնիկական և մարդկային սխալները՝ Հայաստանի կառավարությունում

Տեխնիկական և մարդկային սխալները՝ Հայաստանի կառավարությունում

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հարց ուղղեց ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին․ «2.5 տարվա ընթացքում արդյո՞ք հնարարվոր չէր վերացնել տեխնիկական խնդիրները։ Վերջապես ՊՆ-ի կայքում ե՞րբ կվերականգնվի ՀՀ ԶՈւ հիմքը, ակունքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը»։

Փոխնախարարը պատասխանեց կարճ և անկեղծ․ «տեղյակ էլ չեմ, թե ինչի մասին եք ասում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ կայքից նույնպես հեռացվել էր Արցախի վերաբերյալ էջը այն մեկնաբանությամբ, թե, իբր, բաժինը չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:

Գործող իշխանությունների համար միանգամից հնացել են նաև Հանրապետության տարբեր հատվածներում՝ դպրոցներում, քաղաքային կենտրոնական մասերում տեղակայված Փառքի անկյունները։

Արցախի Հանրապետության ու Արցախի պատմության վերաբերյալ որևէ տեղեկատվություն Հայաստանի իշխանության համար հանկարծ դարձել է տեխնիկական սխալ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ