12 10 2023

Որքա՞ն գումար է վճարել Ադրբեջանը 2023 թվականին Հայաստանի տարածքով թռիչքների համար

Որքա՞ն գումար է վճարել Ադրբեջանը 2023 թվականին Հայաստանի տարածքով թռիչքների համար

News.am-ը գրում է․ 2023 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար Հայաէրոնավիգացիոն ընկերությանը վճարել են 79940 եվրո։ Այս մասին ասված է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գրավոր հարցմանը NEWS.am-ի պատասխանում։

Վճարումը կատարվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։

Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների համար։

«Եվրակոնտրոլը» օդային նավարկության անվտանգության եվրոպական կազմակերպությունն է:

Հիշեցնենք, որ մայիսի վերջի դրությամբ վճարման գումարը կազմում էր 40 հազար եվրոյից մի փոքր պակաս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ