04 10 2023

Աննախադեպ․ Բենզինը մեկ օրում թանկացել է 40 դրամով

Աննախադեպ․ Բենզինը մեկ օրում թանկացել է 40 դրամով

Հայաստանում բենզինի աննախադեպ թանկացում է։ Մեկ լիտրի արժեքը հասնում է ռեգուլյար տեսակինը՝ 540-550, պրեմիում տեսակինը՝ 550-580 դրամ։

Նշենք․ որ մեկ օրում բենզինը թանկացել է 40 դրամով։

Նշենք նաև, որ նման արժեք Հայաստանում նախկինում չի եղել։ Օրերս Yerevan.Today-ը հրապարակել էր ինֆոգրաֆիկա, ըստ որի՝ բենզինի գինը Հայաստանում կրկնակի, անգամ՝ եռակի թանկ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համեմատ։ Դա այս՝ լրացուցիչ թանկացումից առաջ էր։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հեգնում էր, թե․ «Բենզինը թանկ ա, բրդեք ձեր ավտոները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ