18 08 2023

ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան

ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացման վերաբերյալ հրապարակումներին.

«Տեղեկացնում եմ, որ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։
Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա Հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ։
Հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Ապրանքների գների 5 տոկոսից ավել փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն է սկսվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սմբատյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ