01 11 2022

Ոստիկանապետություն՝ սոցիալական պետության փոխարեն. Թադևոս Ավետիսյան

Ոստիկանապետություն՝ սոցիալական պետության փոխարեն. Թադևոս Ավետիսյան

2023 թվականին աննախադեպ ավելանալու էՀՀ ոստիկանությանը հատկացվող պետական ֆինանսավորումը՝ շուրջ 15 տոկոսով կամ 10 միլիարդ դրամով։

Զուգահեռաբար՝ մեր երկրում շարունակում են աճել հանցագործությունները։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 27 տոկոսով կամ 5626 դեպքով։

 Ի՞նչ է ստացվում։

 Ոստիկանությունը իր բուն գործը՝ հանցագործությունների կանխարգելումնու նվազեցումըթողած զբաղվել է հանրահավաքաները, անհնազանդության և բողոքի խաղաղ ակցիաները ցրելով, քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ իրականացնելով։

Այս ընթացքում էականաճ էգրանցել հանցագործությունների թիվը։

Իսկ օրվա իշխանությունըթռիչքաձև ավելացնում է ոստիկանության պարգևատրումներն ու պետական ֆինանսավորումը։

Փաստորեն,ոստիկանության ծրագրային բյուջետավորման հիմքում իրականում դրված են որակական գնահատման հետևյալ ցուցանիշները՝ օրվա իշխանություններին անվերապահ նվիրվածությունը, ամեն գնով իշխանական խմբակի պաշտպանությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցողքաղաքացիների նկատմամբ ողջ ծավալով քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները։

Ոստիկանության պետական ֆինանսավորման իշխանական բանաձևն էլ հետևյալն է․

«անվերապահ և նվիրված պաշտպանի՛ր ինձ՝ աննախադեպ ֆինանսավորեմ քե՛զ, հակառակ դեպքում՝ կհիշե՛մ հանցագործությունների աճը, քո արատավոր անցյալը և այլն»։

 Պարզ համեմատության համար առավել հատկանշական ենսոցիալական ուղղվածության որոշ ցուցանիշներ, որոնք ներառված են 2023 թվականի պետական բյուջեի նախագծում, մասնավորապես՝

խորացող աղքատության պայմաններում սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսավորումն աճելու է ընդամենը 10 տոկոսով՝ ոստիկանության ֆինանսավորման աճի տեմպից 1,5 անգամ պակաս չափով, աղքատության նպաստները չեն ավելանալու, իսկ կենսաթոշակի միջին չափն ավելանալու է 6-7 տոկոսով՝ ահագնացող և սպասվող բարձր գնաճին ոչ համարժեք։

Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակովտրամադրվող վարկի չափը նվազելու է այս տարվա սպասվողի համեմատ՝20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ