26 08 2022

Կատաստրոֆիկ վիճակում է ՀՀ տնտեսությունը․ Թաթուլ Մանասերյան



«Եթե  կառավարությունն արձանագրում է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա  պետք է լինեն որոշ սոցիալական ցուցանիշների բարելավումներ, կենսապահովման պարենային նվազագույն զամբյուղը, որն ընդամենը գոյատևման չմեռնելու գինն է՝ շուրջ 71 հազար դրամ  է և ինքներդ եք հասկանում, որ դրա կեսից էլ քիչ թոշակառուին տալը պարզապես վիրավորանք է , ծաղր է  և ավելի լավ է դրա մասին լռեն  կամ տան իրենց ծնողներին, որոնք կենսաթոշակ են ստանում,  և այլ եկամուտներ  չտան  տեսնենք որքան ժամանակ կարող են գոյատևել»,-ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով՝ 1900 դրամով նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու կառավարության որոշմանը։ ։

«Կատաստրոֆիկ վիճակում է ՀՀ տնտեսությունը , ըստ էության, տնտեսություն կա միայն իներցիոն ուժով զարգացող , և  չկա որևէ օրինաչափություն․  եթե, օրինակ, տնտեսական աճն օրինաչափ է , անպայման դա պետք է բերել  զգաբնակչության եկամուտների ավելացման , սոցիալական պայմանների լավացան  և աղքատության մակարդակի կրճատման»,-ասաց տնտեսագետը։

Մանրամսն՝ տեսանյութւոմ։ ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ