Դուք պատճառն ու հետևանքը խառնում եք իրար: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քերոբյանը, անդրադառնալով հարցին՝ ըստ իր տրամաբանության՝ հիմա, որ ընդդիմադիրների երթերով պայմանավորված խցանումներ են լինում, կարո՞ղ է տնտեսական աճ լինել:
«Կա շատ լուրջ գիտական հետազոտություններ, նաև որոշ երկրներում traffic indicator-ների միջոցով նաև տնտեսական ակտիվությունն են գնահատում: Բայց օպերայի տարածքի փակելը չի կարող նպաստել տնտեսական աճին: Դուք պատճառն ու հետևանքը խառնում եք, տնտեսական ակտիվությունը կարող է առաջացնել խցանումներ, բայց խցանումները տնտեսական ակտիվություն չեն կարող գեներացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը