31 03 2022

Պուտինի՝ գազի գնի վերաբերյալ հայտարարությունից հետո Եվրոպայում գազի սակագինը բարձրացել է

Պուտինի՝ գազի գնի վերաբերյալ հայտարարությունից հետո Եվրոպայում գազի սակագինը բարձրացել է

Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ժամանակ բարձրացել է՝ հասնելով 1000 խմ համար ավելի քան 1450 դոլարի։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը հայտարարել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին։ 

Վլադիմիր Պուտինի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի համար վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։

«Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից էլ վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից, կկատարվեն մատակարարվող գազի համար վճարումները»,- պարզաբանել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ գազամատակարարման հարցում Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։

«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին։

Նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի համար վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։

«Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից էլ վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից, կկատարվեն մատակարարվող գազի համար վճարումները»,- պարզաբանել է Պուտինը։ 

Նա ընդգծել է, որ գազամատակարարման հարցում  Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։

«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ