Այսօրվա ակցիան ունի մեկ նպատակ՝ ցույց տալու հանրությանը, որ այն մարդիկ, ովքեր այսօր պետական պաշտոններում ծվարել են, այն դվաճաններն ովքեր այսօր վատ իրադարձությունների հետևանքով դարձել են ՀՀ-ում պաշտոնյաներ և այսօր ՀՀ-ն դիտում են որպես նյութ, ոչ թե պետություն, թուրքերի դարավոր երզանքներն իրականցնելու գործիք, այս տրամաբանության մեջ մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այստեղ չկան մարդիկ ովքեր պատրաստ են իրենց արժանապատվությունը զոհաբերելով ձեզ համար տրանսպորտային միջանցքներ դառնալ, մոռանալ և ուրանալ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը կամ մեր օրացույցի ջնջել ապրիլի 24-ը։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այս մարդիկ անընդհատ խոսում են թշնամու հետ խաղաղության մասին, բայց դրանից կեղծիք մեկ էլ այն է, որ ՀՀ-ն ունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան»,-ասաց Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը