14 03 2022

Pfizer-ը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Pfizer-ը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Ամերիկյան դեղագործական «Pfizer» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանում նախատեսված ներդրումները, սակայն դեղերի մատակարարումը կշարունակի։

«Ինքնակամ կերպով մեր դեղորայքի մատակարարումը դեպի Ռուսաստան դադարեցնելը կխախտի հիվանդի առողջությունն առաջնահերթություն համարելու մեր հիմնարար սկզբունքը։ Հատկապես քաղցկեղի բուժման կամ սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղեր չմատակարարելը կավելացնի հիվանդների տառապանքը, տարեցների և երեխաների շրջանում կհանգեցնի մահվան դեպքերի»,- նշված է ընկերության հայտարարությունում։

Pfizer-ում նշել են, որ Ռուսաստանում չեն շարունակի բիզնեսն այն ծավալով, որով նախատեսել էին․ ընկերությունը կդադարեցնի բոլոր ներդրումները՝ միտված Ռուսաստանում արտադրական հզորությունների ավելացմանն ու տեղի մատակարարների հետ գործունեության ընդլայնմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ