Ալվարդ Պետրոսյանը, բնականաբար, չափից դուրս հյուծվեց պատերազմից հետո՝ նա շատ ծանր տարավ այս հարվածը և անհնար էր նրան որևէ կերպ մխիթարել։ Այս մասին ասաց լրագրող Դավիթ Սարգսյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա ասաց, որ բախտ է ունեցել տիկին Ալվարդի հետ անձնական մտերմություն ունենալու վերջին 1 տարում՝ հետպատերազմական իրականությունում՝ գործի բերումով։
«Ես նրանից հարցազրույց էի ակնկալում, բայց դա դարձավ ջերմ բարեկամություն, որը շարունակվեց ողջ տարվա ընթացքում։ Չկար մեկ շաբաթ, որ ես չայցելեի տիկին Ալվարդին․ նա անվասայլակի վրա էր և տանից դուրս չէր գալիս։ Ամառները ընտանիքի հետ միասին գնում էին Մայակովսկի գյուղի իրենց փոքրիկ ամառանոցը, որը նա շատ էր սիրում։ Իր լուսահոգի որդուց հետո նաև որդուն էր հիշեցնում այդ ամառանոցը»,-ասաց Դավիթ Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը