Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում ընթանում էր՝ «Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ»-ի և Դավիթ Սարգսյանի» գործով դատական նիստը: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սարգսյանն ասաց, որ հայցվոր կողմը, ակնհայտորեն, հայտնվել է ցայտնոտի մեջ և ունի երկու ընտրություն. «Երկուսն էլ իր համար վատն են. առաջինը՝ շարունակելն է քաղաքացիական դատավարության այս ֆարսը, 2-րդ ընտրությունը հետ վերցնելն է հայցադիմումը, եթե հայցային վաղեմության ժամկետը բավարարում է դատարանը դա ավտոմատ է տեղի ունենում, իսկ իսկ եթե հետ են վերցնում, դրանով իսկ վկայում են, որ այս ամբողջ գործընթացի մեջ, ի սկզբանե, սխալ էր ներքաշվելը, ես և իմ լրատվամիջոցը՝ «168.am» -ը օգտվել ենք՝ փաստեր հավաքելու և գնահատողական դատողություններ անելու մեր սահմանադրական իրավունքից, դրանից որևէ մեկը մեզ չի կարող զրկել, այդ փոփոխված հայցապահանջի դատողությունները շատ ծիծաղելի են»,-նշեց Դավիթ Սարգսյանը հավելելով, որ «Բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյան» ձևակերպումը բնավ վիրավորկանա չէ, որովհետև առ այս պահը հանրությունը չգիտի, թե Ավինյանն ինչ հանգամանքերում է ազատվել բանակից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը