10 03 2022

Սնարյադը մոտս տրաքեց․ Խրամորթում վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում



Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյա Սուրեն Արակդիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել  է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, ժամը 11.45 Խրամորթի բնակիչը դիմել է իրենց՝ գոտկային շրջանում կույր բեկորային վիրավորումով. «Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին փոքր միջամտությունից հետո բեկորը հեռացվել է: Նրան հիմա կտեղափոխենք համապատասխան սենյակ, եւ երեւի 2 ժամ հսկողությունից հետո նոր կկայացնենք որոշում՝ տուն կգնա, թե ստացիոնար բուժման կարիք կլինի»,-ասաց նա:

Սուրեն Բաղրյանը ընկերոջ հետ տնամերձում աշխատելիս է եղել, երբ լսել է պայթյունի ձայնը. «Գործ անելիս սնարյադը մոտս տրաքեց: Զգացի, որ ինձ կպավ: Անցել եմ պատի հետեւը, տեսա՝ արյուն է գալիս: Գնացել եմ իմ ոտքով բժշկի, էնտեղից տեղափոխել են Ասկերան: Էնտեղ մի քիչ մշակել են ու բերել էստեղ»,-ասել է նա:

Ռեպորտաժը՝ Արցախի Հանրային Հեռուստատեսության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Հասարակություն 01 04 2022

Քարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքով

Artsakhpress.am-ը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Խրամորթ համայնքի և Քարագլուխ բարձունքի պաշտպանության համար մարտական հերթապահություն իրականացնող կամավորականներին

Orphus համակարգ