Մի խումբ հայ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով դադարեցնել աջակցել Ուկրաինայի իշխանությանը։ Ակցիայի մասնակիցները մեկն ասաց, որ հայ ազգը պարտավոր է աջակցել ՌԴ-ին, քանի Ռուսաստանը պայքարում է ֆաշիզմի դեմ:
«Այսօրվա Ամերիկայի ժողովրադավարության մոդելը հենց նացիզմի շարունակությունն է: Հայերնական Մեծ պատերազմի ժամանակ հայերը գիտեին, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ պետք է կանգնենք: Մեր հայրերն իրենց կյանքը տվել են ֆաշիզմը ոչնչացնելու համար։ Այսօր այն կրկին գլուխ է բարձրացրել։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե հանուն տարածքի են, այլ ի պաշտպանություն արժեքների, ավանդույթների և մշակույթի։ Ռուս զինվորն ու գեներալը պատերազմում է ֆաշիզմի դեմ, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը