07 03 2022

«Թափ կտամ վրեդ՝ կիմանաս»․ մի ոստիկանը հայհոյեց ցուցարարին, մյուսը փակեց բերանը, որ Փաշինյանին բան չասի



Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես էին կառավարության շենքի մոտով անցնում երկու երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին բարձրախոս էր, մյուսը նկարում էր։ Դեռ կառավարության շենքին չհասած, երբ երիտասարդներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել, ոստիկանությունը նրանց քաշքշելով բերման ենթարկեց։ Ընդ որում, նրանցից մեկի ձեռքը վիրակապով էր, ասաց՝ կոտրված է։ Բայց ոստիկանները շարունակեցին թևը ոլորելով տանել։ Հատկապես այս բերման ենթարկման ժամանակ խիստ նկատելի էր ոստիկանության մոտ գործողությունների «նորարարությունը»․ մասնավորապես, երբ երիտասարդը սկսեց բղավել․ «Թափ տվող, դե իջի թափ տամ վրեդ։ Նիկոլ, թափ տուր», ոստիկաններից մեկը պատասխանեց․ «Թափ կտամ վրեդ՝ իկիմանաս»։ Մյուս ոստիկանն էլ վազավ և փակեց երիտասարդի բերանը, որ չկարողանա հայհոյել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ