07 03 2022

ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10:00-ից հայտարարել է լռության ռեժիմ և բացել հումանիտար միջանցքներ Ուկրաինայում

ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10:00-ից հայտարարել է լռության ռեժիմ և բացել հումանիտար միջանցքներ Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարել լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ են բացել ուկրաինական չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով Կիև, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և դրա կտրուկ սրումը, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի զինված ուժերը հումանիտար նպատակներով 2022 թվականի մարտի 7-ին ժամը 10:00-ից հայտարարում են լռության ռեժիմ և բաց հումանիտար միջանցքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայում հումանիտար միջանցքների բացման մասին ռուսական կողմը ծանուցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան կառույցներին, հայտնել են համակարգող շտաբում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ