Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության մեկնարկից սկսած՝ ոչնչացրել են 2037 ռազմական օբյեկտ և ենթակառուցվածք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Ուկրաինական զինուժին պատկանող և ռուսական կողմի կողմից ոչնչացված ռազմական օբյեկտներից ու ենթակառուցվածքների 71-ը եղել են կառավարման կենտրոններ կամ կապի հանգույցներ, 98-ը С-300, "Бук М-1" եւ "Оса" համակարգեր, 61-ը ռադիոլոկացիոն կայաններ։ Ոչնչացվել է նաեւ 66 ինքնաթիռ, որից 3-ը օդում, 708 տանկ եւ այլ զրահամեքենա, 74 հարվածային կրակի ռեակտիվ համակարգեր, 261 դաշտային հրետանային համակարգեր եւ ականանետներ, 505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Ժիտոմիրում ոչնչացվել է եւ NLOW հակատանկային հրթիռային համակարգերի մեծ պահեստ։
Ռուսական կողմը չի դադարեցնում հարվածները ուկրաինական ռազմական օբյեկտների եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Գիշերվա ընթացքում ԴԺՀ ուժերը 27 կմ առաջխաղացում են ունեցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը