03 03 2022

Անհասկանալի է, թե՝ ինչի՞ համար են մեղադրում մեր համայնքապետին․ Բերդի բնակիչ



«Մեր համայնքապետը ,մաքուր ա , արդար ա , ինքը հայրենասեր, ժողովրդասեր,  ժողովրդական ղեկավար է,   այս ամբողջը անիմաստ եմ համարում։ Ամեն անգամ գալիս ենք դատական նիստերին և  չենք կարողանում հասկանալ ի՞նչի համար   են մեղադրում Հարություն Մանուչարյանին։  Ինքը ժողովրդի ընտրյալն է , ինչի՞ համր  պետք է պաշտոնական դիրք չարաշահի»,-այս մասին ասաց  Բերդ համայնքի բնակիչը՝  անդրադառնալով  համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղարանքին։ 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։  Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ