Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին պարարտանյութերով աջակցելու իրենց ծրագիրը:
Երեկ ԱԺ ամբիոնից մատ թափ տվող Նիկոլ Փաշինյանն էլ լրացրեց Քերոբյանին, այս ծրագրով իրենք արձագանքում են գնաճին, մասնավորապես պարարտանյութերի շուկայում առկա գնաճին։
«Բայց նաև պետք է արձանագրենք, որ վերջին 2 տարիների ընթացքում գնաճային, պայմանական ասած, երկրաշարժեր են տեղի ունենում»-ասաց նա:
Ապա թվարկեց այդ «գնաճային երկրաշարժերը»` առաջինը քովիդն էր, երկրորդը աշխարհաքաղաքական զարգացումներն էին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Այս առումով լավատեսական ոչինչ չի սպասվում առաջիկայում։ Ակնհայտ է, որ աճելու են նաև գյուղատնտեսական արտադրանքի գները և չմշակվող հողերի շահութաբերություն կարող է գոյանալ»,- հպարտ քաղաքացիներին հոռետոսություն ներշնչեց Փաշինյանը։
Վերջում ավելացրեց, որ ավանդական գյուղատնտեսությունը, կապված ջրի և կլիմայական փոփոխությունների հետ, ապագա և հեռանկար չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը