02 03 2022

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևից, Մարիուպոլից և Խարկովից հեռանալ ցանկացողների համար միջանցքների կազմակերպման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևից, Մարիուպոլից և Խարկովից հեռանալ ցանկացողների համար միջանցքների կազմակերպման մասին

Զինվորականները միջանցքներ են բացել այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ցանկանում են լքել Կիևը, Մարիուպոլը և Խարկովը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը:։

«Բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր ցանկանում են հեռանալ Մարիուպոլից, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող են դուրս գալ դեպի արևելք Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով: Այս ամենը վերաբերում է նաև Կիևի բնակիչներին, ովքեր կարող են լքել քաղաքը Վասիլկովի ուղղությամբ: Ռուս զինվորականները որևէ կերպ խոչընդոտներ չեն ստեղծում խաղաղ բնակչության ելքի համար»,- ընդգծել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Խարկովից հարավ-արևմուտքում ևս կա միջանցք՝ Լյուբոտինի ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ