Աղբյուրը՝ iravunk.com
Ազգային ժողովում ընթանում է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության քննարկումը, որին կհաջորդի փակ քվեարկությունը: Ընդ որում՝ եթե առաջին փուլով նա չընտրվի, ապա երկրորդ փուլով միայն իշխանական պատգամավորների ձայնով վերջինս կդառնա ՀՀ նախագահ:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում քաղաքական գործիչ, դիվանագետ Արա Սահակյանը հետևյալ տեսակետը հայտնեց. «Վահանգն Խաչատուրյանն անպայման կընտրվի մեծամասնության ձայներով նախագահ և նրա նախագահության շրջանը կլինի նույնքան դժգույն ու անհետաքրքիր, որքան նրա ընտրությունն Ազգային ժողովում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը