27 02 2022

ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի Զինուժի կողմից ֆոսֆորային զինամթերք կիրառելու մասին

ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի Զինուժի կողմից ֆոսֆորային զինամթերք կիրառելու մասին

Ուկրաինական ստորաբաժանումները կիրառում են ֆոսֆորային զինամթերք Կիեւի շրջանում «Հոստոմել» օդանավակայանի մերձակայքում, հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նրանք կիրառում են 122 միլիմետր տրամաչափի արկեր Դ-30 հաուբիցների համար եւ ռեակտիվ արկեր դեռեւս խորհրդային արտադրության ԲՄ-21 «Գրադ» համակարգերի դեպքում»,-ասել է նա:

ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդպիսի զինամթերքի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի 1980 թվականին ստորագրված հռչակագրի երրորդ արձանագրությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ