Հայաստանում շարունակվող արտակարգ դրությունը սահմանում էր նաև հավաքների և ցույցերի արգելք, այդ սահմանափակումը մի քանի օր է, արդեն հանվել է և մտցվել է սոցիալական հեռավորություն պահպանելու նորմը։ Եվ չնայած այդ սահմանափակմանը, տարբեր ակցիաներ և հավաքներ եղան այս ընթացքում, որոնք հիմնականում ավարտվում էին բերման ենթարկելով:
Անցնող շաբաթ ևս շատ ակցիաներ տեղի ունեցան՝ և՛ կառավարության շենքի դիմաց, և՛ Ազգային ժողովի․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն անգամ գնացել էին կառավարաական առանձանատան մոտ: Եղավ նաև քայլերթ և ավտոերթ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարաականի պահանջով:
Այսօր կներկայացնենք, թե ինչից էին բողոքում քաղաքացիները առաջ և հիմա, ինչ թեմաներով էին տեղի ունենում ակցիաներ և հավաքներ:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիք»-ի եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը