25 02 2022

Արցախում մշակութային ցեղասպանությունը միջազգային հանրության անտարբերության հետևանք է․ ակցիայի մասնակից



ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա են իրականացնրել՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։

Նրանք նամակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՈ-ին և ՄԱԿ-ին՝ զբաղվելու իրենց կանոնադրությամբ, իրենց վերապահված պարտավորությունների իրականացմամբ։

Հաջորդաբար երիտասարդները ցուցահանդես են կազմակերպելու, որտեղ ներառվելու են պատմամշակությային  կոթողների լուսանկարները, որոնք գտնվում են վտանգի ներքո։

«Միջազգային կառույցներից մեր ակնկալիքները մեծ չեն։ Մենք գործում ենք այն կանոնակարգով, ինչպիսի կանոնակարգ որ մշակված է այդ կառույցների կողմից, ուրիշ բան մենք անել չենք կարող բայց առնվազն եթե ունենանք որոշակի արձագանք դա և՛ մեր, և՛ միջազգային հանրության համար որոշակի ազդակներ կարող է հանդիսանալ»,-ասաց ակցիայի մասնակիցներից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ