24 02 2022

Ռուս զինծառայողները խոցել են Ուկրաինայի ԶՈՒ-ի երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, չորս «Բայրաքթար»

Ռուս զինծառայողները խոցել են Ուկրաինայի ԶՈՒ-ի երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, չորս «Բայրաքթար»

Ռուսաստանի զինված ուժերի հարվածների արդյունքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 օբյեկտ, ռուս զինծառայողները 3 ուկրաինական ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ են խոցել, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռազմական հատուկ գործողության սկզբից խոցվել է երկու Су-27, երկու Су-24, մեկ ուղղաթիռ և Ուկրաինայի զինված ուժերի չորս «Բայրաքթար ТБ-2» անօդաչու թռչող սարք»,- ասել է Կոնաշենկովը։

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների առջև մեկ օրվա համար դրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են»,- ասել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ