23 02 2022

Բուհն է հայտարարել, որ չի կարողանում ապահովել որակյալ կրթություն․ Վահրամ Դումանյան



Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու առաջարկը եղել է բուհից, բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ի գիտություն է ընդունել այդ հիմնավորումները: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Մենք շատ ենք խոսում բուհական ինքնավարությունից եւ սա այն հարցն է, որ բուհը հայտարարում է, որ ինքը չի կարողանում ապահովել որակյալ կրթություն: Հիմա քննարկման փուլում է, վերջնական որոշում, այս պահին չկա, բայց այդպիսի հարց դրված է քննարկման: Եվ դասախոսական կազմի հետ կապված խնդիր կա, եւ ուսանողների քանակի, եւ ֆինանսական խնդիր կա: Նախարարության գործառույթը եւ պատասխանատվությունը որակյալ կրթության համար սկզբունքներ սահմանելն է, ոլորտային քաղաքականությունը վարելն է»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ