22 02 2022

Այո, ես սոցհարթակում արտահայտել եմ իմ կարծիքը, բայց իմ մասնագիտական գործունեության վրա դա չի անդրադարձել․ Անժելա Նալբանդյան



Ցանկացած քաղաքացի ազատ է արտահայտելու իր կարծիքը, այն հարթակում, որն իրեն է պատկանում, եթե չունի սահմանափակումներ և օրենքով սահմանված որևէ կաշկանդող լծակ, բայց դա իր մասնագիտական գործունեության վրա որևէ անդրադարձ չպետք է ունենա։ Այս մասին ԱԺում ՀՌՀ ադնամի թեկնածուի քննարկամն ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Անժելա Նալբանդյանը ի պատասխան ՔՊ-ական պատգամավորի հարցադրմանը, արդյոք սոցցանցերում ատելություն տարածող մարդը կարող է դառնալ ՀՌՀ անդամ։

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը ասաց, որ չի կիսում նրա տեսակետը, որովհետեւ կան հանրային պաշտոններ, որտեղ ատելության խոսք, վիրավորանք հնչեցնող մարդուն իրավունք չունեն որպես էտալոնային կերպար ներկայացնել ու ասել՝ այսպիսին պիտի լինես, որ դառնաս ՀՌՀ անդամ:

Անժելա Նալբանդյանը պատասխանեց. «Քանի որ մասնավորեցրիք, որ իմ մասին է, դա քննության առարկա է, թե որքանով են իմ գրառումները ատելության խոսք: Իմ գրառումները եւ արտահայտած կարծիքը պիտի դիտել ամբողջության մեջ, այլ ոչ թե հատվածական՝ ինչու է այդպիսի կարծիք ձեւավորվել, ինչին է հաջորդել: Այո, ես սոցհարթակում արտահայտել եմ իմ կարծիքը, իմ մասնագիտական գործունեության վրա դա իր անդրադարձը չի ունեցել: Ընտրվելու դեպքում ես կդրսեւորեմ բավականաչափ խոհեմություն ու պատրաստակամություն՝ զատելու իմ սուբյեկտիվ կարծիքը եւ մասնագիտական գործունեությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ